«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ալիևը պաշտոնանկ է արել Վրաստանում ադրբեջանի դեսպանին

17/08/2020

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնանկ է արել Վրաստանում երկրի դեսպան Դուրսուն Հասանովին, պաշտոնանկության պատճառների մասին չի հաղորդվում:

Նախագահ Ալիևի մեկ այլ հրամանագրով Վրաստանում դեսպան է նշանակվել Ֆաիգ Գուլիևը: 2016 թվականից Վրաստանում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունը ղեկավարող Դուրսուն Հասանովը, ով Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Ռամիզ Հասանովի եղբայրն է։

Անցած ամիս Ադրբեջանի իրավապահները «ֆինանսական մեքենայությունների» գործի շրջանակներում խուզարկությունների արդյունքում ձերբակալել են այդ ԱԳՆ-ի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, գործի շրջանակներում վերջին օրերին իրավապահները ժամեր շարունակ հարցաքննել են նաև Ռամիզ Հասանովին: