«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հյուսիսային Կորեան «շատ լուրջ» առաջընթաց է գրանցել միջուկային զենք արտադրելու իր կարողությունների մեջ. Գրոսսի

17/04/2026

Հյուսիսային Կորեան զգալի՝ «շատ լուրջ» առաջընթաց է գրանցել միջուկային զենք արտադրելու իր կարողությունների մեջ, հնարավոր է նաև՝ ուրանի հարստացման նոր օբյեկտի ավելացմամբ։ Այս մասին հայտարարել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։

Գործակալության ղեկավարը հաստատել է ակտիվության արագ աճը Հյուսիսային Կորեայի Yongbyon միջուկային համալիրում՝ ներառյալ հինգ մեգավատ հզորությամբ ռեակտորը, վերամշակման կայանը, թեթև ջրի ռեակտորը և այլ օբյեկտներ։ Գրոսսին նաև նշել է, որ գործակալությունը որևէ ապացույց չի հայտնաբերել, որ ռուսական տեխնոլոգիան է օգտագործվում Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրում։

https://www.theguardian.com/world/2026/apr/15/north-korea-nuclear-weapons-capability-un-watchdog-rafael-grossi