«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ. Washington Post

09/07/2025

Անհայտ անձը, արհեստական բանականության միջոցով կեղծելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ձայնը, կապ է հաստատել առնվազն հինգ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, այդ թվում՝ երեք երկրի արտգործնախարարների, ԱՄՆ նահանգներից մեկի ղեկավարի, ինչպես նաև մեկ կոնգրեսականի հետ։

Այս մասին տեղեկացնում է «Washington Post»-ը։

Նշվում է, որ խարդախները փորձել են տեղեկություններ կամ օգտահաշիվների հասանելիություն ստանալ։

Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ չարագործը հունիսի կեսերին marco.rubio@state.gov մուտքանունով հաշիվ է բացել «Signal» մեսենջերում։ Նա ձայնային և տեքստային հաղորդագրություններ է ուղարկել։

Սա արդեն երկրորդ նման դեպքն է. ՀԴԲ-ն հետաքննում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսի վերաբերյալ նմանատիպ կեղծիքը։