«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երեկ մի խումբ անձինք մտել են զորամասի տարածք

18/05/2022

Երեկ մի խումբ անձինք մտել են զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին: 
Պարզվել են այդ անձանցից երեքի ինքնությունը․ նրանք Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը: Գարիկ Գալեյանը ձերբակալվել է։ 

Քննչական կոմիտե

Նշենք, որ Գարիկ Գալեյանը Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրն է։ Թե ինչ պահանջով էին նրանք մուտք գործել զորամասի տարածք պարզ չէ։