«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Փաշինյանը չպատասխանեց հարցին՝ արդյո՞ք եղել է պայմանավորվածություն, որ ապրիլի 8-ին պետք է գերիները վերադառնա

14/04/2021

Ապրիլի 8-ին բոլորս սպասում էինք, որ Ադրբեջանը պետք է ուղարկի մեր ռազմագերիներին, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգանը հաստատել է այդ լուրը, որ ապրիլի 8-ին նախատեսված է եղել հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան, իսկ այդ օրը «Ազատություն» ռադիոկայանը և Հանրային Հեռուստաընկերությունը ուղիղ եթեր էին տալիս օդանավակայանից, որից հետո բազմաթիվ հակասական կարծիքներ հնչեցին գործող իշխանության անդամների կողմից, ի վերջո արդյոք այդ օրվա հետ կապված եղե՞լ են պայմանավորվածություններ Ադրբեջանի հետ, թե ոչ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

Նրա խոսքով, ԱԺ «Իմ քայլի» պատգամվոր Անդրանիկ Քոչարյնը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցից հետո գերիների հարցով եղել է պայմանավորվածությունը, որը խախտվել է, որ Մուրադովը գնացել էր Ռուսաստան, որ գերիներին ուղեկցեր Հայաստան: ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ ասել է, թե գերիների վեռրադարձի մասին պայմանավորվածություն չի եղել, հույս է եղել: