«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Le Figaro-ի փոխտնօրենը բարձրացրել է ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված Հին Շեն գյուղի հայկական գերեզմանոցի ոչնչացման մասին

16/06/2022

Le Figaro-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոն իր թվիթերում բարձրացրել է ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված Հին Շեն գյուղի հայկական գերեզմանոցի ոչնչացման մասին։

Այս առնչությամբ նա հարց է ուղղել Յունեսկոյին.

«Բարի օր, ՅՈՒՆԵՍԿՕ։ Չե՞ք կարող Բաքվի իշխանություններից հանդիսավոր կերպով հարցնել, թե ինչ պատճառով է անհետացել 2020թ. նոյեմբերից ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Արցախի Հին Շեն գյուղի հայկական գերեզմանատունը»- հարց է տալիս ֆրանսիական Le Figaro Magazine ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը։

«Եթե դուք չեք կարող (այդ հարցը տալ), ապա ինչու եք ընդհանրապես պետք»,- գրել է նա թվիթերի իր միկրոբլոգում։