
Եթե անվտանգության գինը մեր հեռանալն է, թող բաց ասեն, հենց հիմա հեռանանք. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային ՀԸ-ի եթերում անդրադարձավ ընդդիմության այն պնդումների, համաձայն որոնց՝ ՛՛Ռուսաստանը չի սիրում Նիկոլ Փաշինյանին, սիրում է Ռոբերտ Քոչարյանին՛՛:
Մեկնաբանելով այս պնդումները՝ Սիմոնյանն ասաց. ՛՛Սա աղջիկ ուզելու խոսակցություն չէ, որ մեկը մեկին սիրում է կամ չի սիրում։ Եթե անվտանգության գինը մեր հեռանալն է, թող բաց ասեն, հենց հիմա հեռանանք՛՛։
Նա նաև հավելեց. ՛՛Արդյոք Ռուսաստանը շահեր ունի՞ այստեղ, թե՞ չունի։ Լավ, վարչապետին չեն սիրում, Քոչարյանին են սիրում կամ Սերժ Սարգսյանին են սիրում։ Բա իրենց շահերը։ Եթե անվտանգության գինը մեր հեռանալն է, թող բաց ասեն, հենց հիմա հեռանանք։ Դա կեղծ, հնարած բան է։ Մենք իշխանություն ենք, որ Բրյուսելից, Մոսկվայից, Վաշինգտոնից դաբռո ստանալու չունենք։ Մեր դաբռոն ՀՀ ժողովուրդն է՛՛:
Ավելի վաղ Սիմոնյանը հայտնել էր, որ հայկական կողմը շատ դժգոհ է ՀԱՊԿ-ից, քանի որ մեր ունեցած ակնկալիքները չարդարացան: