«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանում արգելվել է կորոնավիրուսի պատվաստանյութ ներմուծել ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից

08/01/2021

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին արգելել է կորոնավիրուսի պատվաստանյութ ներմուծել Մեծ Բրիտանիայից ու ԱՄՆ-ից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշենք, որ այս պահին Իրանը զբաղված է սեփական պատվաստանյութը ստեղծելով: Սպասվում է, որ Թեհրանն իր առաջին պատվաստանյութը կունենա արդեն գարնանը, ևս 2-3-ը նախատեսվում է ստեղծել ամռանը:

Իրանը պատրաստակամություն է հայտնել սեփական պատվաստանյութն ունենալու դեպքում այն տրամադրել նաև այլ երկրների: