«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը և Եգիպտոսը համատեղ պատրաստուկներ կստեղծեն միջուկային բժշկության համար

06/06/2022

«Ռուսատոմ Խելսկեա» բաժնետիրական ընկերությունը (առողջապահության բնագավառում «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դիվիզիոն) եւ եգիպտական Pharco Pharmaceuticals առաջատար դեղագործական ընկերությունն ստորագրել են համագործակցության հուշագիր, որը նախատեսում է ռադիոդեղագործական պատրաստուկների համատեղ մշակում, արտադրություն եւ շուկա դուրսբերում:

Այդ մասին հաղորդել է ռուսական ընկերության մամուլի ծառայությունը: Փաստաթուղթն ստորագրվել է առողջապահության եւ դեղաբանության շուկային նվիրված Africa Health ExCon 2022 առաջին համաֆրիկյան ցուցահանդեսի եւ խորհրդաժողովի շրջանակներում: «Հուշագիրն ամրապնդել է կողմերի մտադրությունը համագործակցության հետագա զարգացման եւ համատեղ նախագծերի իրագործման նկատմամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են ռադիոդեղագործական պատրաստուկների համատեղ մշակման, արտադրության, նախագծերի շուրջ համագործակցության զարգացման, նախակլինիկական, կլինիկական հետազոտությունների անցկացման, գրանցման եւ մշակված արտադրանքները Եգիպտոսի, Եվրասիական տնտեսական միության երկրների եւ այլ երկրների շուկա դուրսբերման շուրջ, հաղորդել էՌԻԱ Նովոստին: