«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փոխհրաձգություն ադրբեջանա-իրանական սահմանին

12/08/2022

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և պետական ​​սահմանային ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ ուրբաթ՝ օգոստոսի 12-ին, իրանա-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել ադրբեջանցի սահմանապահների և Իրանից ժամանած թմրավաճառների միջև։
«Պետական ​​սահմանի պաշտպանությունն ապահովելու, մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների շրջանակում Պետական ​​սահմանային ծառայության աշխատակիցները ուրբաթ օրը՝ օգոստոսի 12-ին, կանխել են Իրանից թմրանյութերի մաքսանենգությունը Ադրբեջան»,- ասվում է հաղորդագրությունում։
Հաղորդվում է, որ անցած գիշեր Յարդըմլի շրջանի Դեման գյուղի մերձակայքում գտնվող սահմանային ֆորպոստի տարածքում նկատվել է 2 անհայտ անձ, որոնք Իրանից շարժվում էին դեպի Ադրբեջան։ Չնայած սահմանապահների՝ կանգ առնելու պահանջներին, ինչպես նաև օդում նախազգուշական կրակոցին, սահմանախախտները կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ և փորձել փախչել։
Արդյունքում խախտողներից մեկը վիրավորվել և բերման է ենթարկվել սահմանապահների կողմից, իսկ մյուսը, օգտվելով տեղանքի բարդությունից, փախել է Իրանի տարածք։ Տուժած հանցագործին անհապաղ բուժօգնություն է ցուցաբերվել, նրան տարհանել են հիվանդանոց։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածը Իրանի քաղաքացի Աղաջան Նադիրզադեն է։
Տարածքում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է 7 կգ 935 գ մարիխուանա, մեկ ատրճանակ և պարկուճ։