«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թալիշաբնակ Արքիվան գյուղում երկու անձ է կալանավորվել՝ շիայական կոչ հնչեցնելու համար․ իրանագետ

24/10/2020

Շիայական զգացմունքները հատկապես երկրի թալիշաբնակ շրջաններում Բաքվի բռնապետի համար հասել են այնպիսի վտանգավոր աստիճանի, որ ձերբակալվում են մարդիկ, որոնք պատերազմում սպանվածների թաղման արարողության ժամանակ لبیک یا حسین [labbayk yā Husayn] «Հնազանդվում ենք քո հրամանին, ո՜վ, Հուսեյն» (ծան․՝ Հուսեյնը շիա մահմեդականների՝ Քաբալայում նահատակված երրորդ իմամն է) հայտնի շիայական կոչն են հնչեցնում։

Մասնավորապես, բոլորովին վերջերս թալիշաբնակ Արքիվան գյուղում նման երկու անձ է կալանավորվել, որովհետև Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներսում հավանաբար պետք է հնազանդվել միայն Բաքվի անհավատ բռնապետին և նրա կնոջը։

Վարդան Ոսկանյան                                                                                                                           ․

Իրանագետ