«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Հիքմեթ Հաջիևն առաջարկել է գալ Հայաստան, հանդիպել լրագրողների և քաղհասարակության ներկայացուցիչերին․ Բորիս Նավասարդյան (տեսանյութ)

24/11/2025

Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը Factor TV-ի ուղիղ եթերում մանրամասներ է ներկայացրել Բաքու այցից, որը կայացել է նախորդ երկու օրերին։ Նավասարդյանը նշել է, որ սա իր առաջին այցն էր Բաքու՝ 2011 թվականից ի վեր, երբ այնտեղ մասնակցել է միջազգային համաժողովի։ Ըստ նրա՝ այցը եղել է «մեկուկես» դիվանագիտական ձևաչափով (Track 1.5 diplomacy), քանի որ մասնակցություն է եղել նաև պետական կառույցների ներկայացուցիչների կողմից։

Անդրադառնալով Հայաստանում հնչող քննադատություններին, թե նման այցերը կարող են լեգիտիմացնել Ալիևի ռեժիմը կամ Արցախում տեղի ունեցածը՝ Նավասարդյանը շեշտել է, որ իրենք հանդես են եկել որպես փորձագետներ, ոչ թե քաղաքական ներկայացուցիչներ։

«Մենք այն 10 հոգին ենք [հայկական և ադրբեջանական կողմից], որոնք իրականացնում են քաղաքացիական դիվանագիտություն։ Թեև «քաղաքացիական դիվանագիտություն» ասվածը, եթե թրեք 1-ը դա պաշտոնական դիվանագիտությունն է, թրեք 2-ը՝ քաղաքացիական հասարակությունների միջև միջոցառումներն են, և մեկուկեսը դա այն դեպքում է, երբ որոշակի մասնակցություն կազմակերպման հարցերում ունեն նաև պետությունները․․․ Ես կարծում եմ՝ մենք ավելի շատ փորձագետներ ենք, ամեն մեկս մի ուղղության փորձագետ է»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: