«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բոլորիս անելիքները ներկա պահին. Սուրեն Սարգսյան Պատմական գիտությունների դոկտոր. պրոֆեսոր

06/07/2020

<p style="text-align: justify;">Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ դրա բաղկացուցիչ մասը կազմող Հայաստանի Հանրապետությունում, ստեղծվել է բարդ և շատ դեպքերում անհասկանալի, իսկ հաճախ էլ&nbsp;ուղղակի անբացատրելի իրավիճակ։ Երբեմն թվում է, թե իշխանություններն ու ժողովուրդը պարզապես մեկուսացած են իրարից և յուրաքանչյուրը գործում է իր համար։ Չգիտեմ` հատկապես ում մեղքով. սակայն հասարակությունը բաժանվել է երկու հակադիր բևեռների ու իրար դեմ անզիջում պայքարի մեջ մտել։ Հատկապես սոցցանցերում չափ ու սահման կորցրած, բառերի ու արտահայտությունների մեջ կոռեկտության բոլոր եզրերը հատած երկբևեռ այդ հասարակությունը պատրաստ է հոշոտելու միմյանց։ Էս ուր հասանք։ Չէ&deg; որ այդ նույն հասարակությունն էր, նույն մարդիկ էին, որ կարճ ժամանակ առաջ համախմբվել, մեկ բռունցք էին դարձել ու ոտքի ելել նախորդների դեմ։ Այդ նույն բևեռներն էին միակամվել ու լուսավոր ապագայի ակնկալիքով համախմբվել։ Նրանք, որ ոչ վաղ անցյալում միմյանց նկատմամբ անափ սիրով ու հանդուրժողականությամբ էին տոգորված, հանկարծ դարձել են անդառնալի հակառակորդներ, իսկ երբեմն էլ`&nbsp;պարզապես թշնամիներ։ Կարծես օտարները քիչ էին, հիմա էլ հայրենի թշնամիներ ունենք։ Իշխանություն ու ընդդիմություն են դարձել բոլորը և թվում է, թե միջինը չկա ու չի էլ եղել։ Եվ եթե որևէ մեկը փորձի սթափության կոչով դիմել ժողովրդին, անմիջապես երկու բևեռների կողմից էլ կարժանանա տարատեսակ, հիմնականում բացասական որակումների։ Որպես կանոն, երբ հասարակությունը երկփեղկված է լինում, և հիմնական ուշադրությունը կենտրոնացնում է իրար լիովին արժանի և միմյանց հոշոտելու պատրաստ այդ բևեռների խնդիրները լուծելու վրա, ապա լիուլի նպաստավոր պայմաններ են ստեղծվում բոլոր տեսակի թշնամիների, այդ թվում նաև գահավարակի աննախադեպ զարգացման ու տարածման համար։ Ասվածի լիարժեք վկայությունը մեր երկրի վիճակագրական տվյալներն են, որոնք վարակակիրների և, ցավոք, նաև մահացությունների առումով անընդհատ աճում են և արդեն հասել են անվերահսկելի հանգրվանի։ Թե&#39; առողջապահության, թե&#39; տնտեսության ասպարեզներում արդեն նկատելի են ավերիչ հեռանկարներ։ Գաղտնիք չէ նաև, որ երկրում աննախադեպ սրվել է քաղաքական վիճակը։ Որպես երկարամյա Ռամկավար ազատական կուսակցության անդամ, այս դժվարին պահին հրապարակավ հայտարարում եմ. լինելով մշտապես պետականամետ՝ այս պահին ոչ իշխանամետ եմ և ոչ էլ ընդդիմադիր եմ։ Իմ կուսակցության ավելի քան մեկ դար առաջ որդեգրած &lt;&lt;Ժողովրդով, ժողովրդի հետ, ժողովրդի համար&gt;&gt; դավանանքի կրողն եմ և առանց սեթևեթելու ու կողմերից որևէ մեկին տուրք տալու`&nbsp;պայքարել եմ այդ գաղափարի իրականացման համար։ Իսկ դա ենթադրում է նախ և առաջ համազգային խոհեմություն և անկախ քաղաքական-գաղափարախոսական համոզմունքներից, առժամանակ մի կողմ թողնել ծրագրային խնդիրները և համախմբվել մեր պետականության շուրջ, որպեսզի հնարավոր դառնա բոլորի ուժերով հաղթահարել այս ճգնաժամային իրավիճակը։ Դա հավասարապես վերաբերում է հայրենաբնակ, Արցախի և Սփյուռքի հայությանն ու բոլոր քաղաքական-հասարակական ուժերին ու կառույցներին։ Հակառակ դեպքում, որպես պատմաբան վստահեցնում եմ, կկորցնենք մեր պետականությունը, ինչպես Հայաստանի Առաջին Հանրապետության (ՀԱՀ) դեպքում դա եղավ։ Ի դեպ, բավական խորությամբ ուսումնասիրել եմ ՀԱՀ-ի պատմությունը, մենագրություն և բազմաթիվ հոդվածներ եմ հեղինակել և կարող եմ վկայել, թե որքան շատ են ընդհանրությունները։ Այնպես որ, իսկապես, բոլորիս սթափվելու, պետականության գոյությունը պահպանելու պահն է, իսկ ներքին հակասությունները, իշխանությունների սխալներն ու թերացումները դեռ կհասեցնենք քննադատել, ինչու չէ, նաև մեղավորներին պատժել։ Մերօրյա սերունդը խելացի է, անկասկած, նաև&nbsp;ավելի հավասարակշռված ու հաշվենկատ, այնպես որ մնում է լոկ տուրք չտալ զգացմունքներին, տարբեր բևեռներց հղված հրահանգներին և համախմբվել ու պահպանել պետականությունը։ Մի բան, որը ո&#39;չ վարչապետինն է, ո&#39;չ ընդդիմադիր ուժերինը և ո&#39;չ էլ մեզ սիրող ու չսիրող դրսի ուժերինը։ Բոլորս գիտենք, որ թավշյա հեղաշրջումն իրականացավ սոցիալտնտեսական հրապուրիչ լոզունգների շնորհիվ, սակայն իրական գործոնը նախկինների դեմ կուտակված մերժողականությունն էր։ Գիտենք նաև, որ դա իրականացվեց ավելի շատ ընդդեմ, քան թե հանուն հիմնադրույթներով։ Գիտենք նաև, որ ներկա վարչակարգը քաղաքական, տնտեսական, իրավական և այլ ոլորտների իսկական պրոֆեսիոնալների միասնական թիմ դեռևս չունի։ Դրա հետևանքով էլ սխալներն ու թերացումները մեծ տոկոս են կազմում։ Սակայն այդ ամենով հանդերձ, կրկին կոչ եմ անում համախմբվել, առժամանակ սատարել, քանի որ լավ թե վատ, տվյալ պահին նրանք են մեր պետականության կրողները։ Ներկա իշխանություններին էլ կոչ ենք անում ձերբազատվել զգացմունքային դրսևորումներից, խուսափել ոչ ցանկալի հայտարարություններից, որպիսին էր օրինակ վերջերս &lt;&lt;Հայ ժողովուրդը պետականություն, օրենք ու կարգ չսիրող է&gt;&gt;։ Բոլոր բնագավառներում գործել բացառապես պետական մտածողությամբ, խստագույնս պահպանել խոսքի և գործի արժեքն ու հարգը։ Միշտ հիշել, որ պետականությունն ավելի քան բարձր արժեք է, որ դրա համար պայքարել ու զոհվել են բազմաթիվ հերոսներ, որ բոլորս պարտավոր ենք գործով պատրաստակամություն ցույց տալ նրանց պատգամներն իրագործելու համար և խոնարհվել նրանց անմահ հիշատակի առջև, որ գիտակցենք վերջապես՝ պետականությունը նույքան պատկանում է նաև հասարակության ընդդիմադիր ու չեզոք բոլոր շերտերին։ Կարծում ենք, որ ներկա վճռորոշ պահին խիստ անհրաժեշտ է. 1. ամեն ինչ անել հասարակության երփեղկված վիճակից դուրս բերելու, &lt;&lt;մերոնք-ձերոնք&gt;&gt; և նման վտանգավոր ձևակերպումներից ձերբազատվելու համար, 2. աստիճանաբար հասնել հասարակության բոլոր շերտերի միջև փոխըմբռնման և միմյանց նկատմամբ լիակատար վստահության, 3. փոխզիջումն ու հանդուրժողականությունը դարձնել իրական-կիրառելի (այս դեպքում շատ մեծ պետք է լինի հատկապես իշխանությունների ներդրումը), 4. բոլորի գործունեության հիմքում առաջնային պետք է դառնա այն հաստատ համոզումը, որ իշխանությունը հավերժ չի, որ բոլորիս գլխավոր դատավորը ժամանակն է և, որ ամենակարևորն է, բոլորը հաշվետու են սերունդների առջև։ Հարկավոր է, որ բոլորի համար հստակ լինի դարերով փորձված մեկ պարզ ճշմարտություն՝ այնտեղ, որտեղ վեճ ու անախորժություն կա (դա լինի ընտանիք, հասարակություն, պետություն ու ազգ) այնտեղ հաջողություն չի կարող լինել։ Արդ, լինենք միասնական և հաջողություններ կարձանագրենք թե&#39; տնտեսության, թե&#39; քաղաքականության և թե&#39; գահավարակի դեմ պայքարում։ Ոմանք կարող են ասվածը քարոզ, ոսկե միջին կամ նման մի բան համարել, քննադատել, չընդունել և այլն։ Պատրաստ ենք այդ բոլորին, միայն թե ականջալուր լինենք միմյանց, որպեսզի կարողանանք հաղթահարել այս դժվարին իրավիճակը։ Սա է այսօրվա գլխավոր հիմնախնդիրը։</p> <p style="text-align: justify;">&nbsp;</p> <p style="text-align: justify;">&nbsp;</p>