«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախի նախագահը աշխատանքային այցով Ֆրանսիայում է՝ նա հանդիպումներ է ունեցել ֆրանսիացի պաշտոնյաների հետ

06/12/2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում։

Նա այնտեղ հանդիպել է Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի հետ: Այդ մասին իր Twitter-ում գրել է Պեկրեն՝ հրապարակելով հանդիպման լուսանկարները։

Պեկրեն նշել է, որ հանդիպման ժամանակ վերահաստատել է իր համերաշխությունը և աջակցությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերի հանդեպ․ «Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար պետք է լուծել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը», - գրել է նա։

Հանդիպմանը ներկա են գտնվել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պատվիրակության այլ անդամներ։