«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լոս Անջելեսում պղծել են բուդդայական տաճարը

28/02/2021

Իշխանությունները հետաքննում են վանդալիզմն ու հրդեհը Լոս Անջելեսի կենտրոնում՝ Փոքր Տոկիո շրջանում գտնվող բուդդայական տաճարում, հաղորդում է AP-ն:

Դեպքը տեղի է ունեցել ասիական ծագում ունեցող ամերիկացիների դեմ ատելության հողի վրա հանցագործությունների աճի ֆոնին: Stop AAPI Hate շահերի պաշտպանության խումբը հայտարարել է, որ ուսումնասիրել է 245 հաղորդագրություն կորոնավիրուսի կապակցությամբ ասիական ծագումով անձանց նկատմամբ խտրականության վերաբերյալ Լոս Անջելեսում անցած տարվա մարտից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում: Դրանցում եղել են վերբալ վիրավորանքներ, ֆիզիկական հարձակումներ կամ գրասենյակում սպասարկվելու մերժում:

Լոս Անջելեսի ոստիկանության վարչության կապիտան Ստեյսի Սպելը հայտարարել է, որ դեռ շատ վաղ է անվանել տեղի ունեցած վանդալիզմը ատելության հողի վրա կատարված հանցագործություն, քանի որ հետաքննությունը գտնվում է սկզբնական փուլում: