«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայրամովը ՎՈւԱՄ-ի իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ պահանջել է «ճնշում գործադրել Հայաստանի վրա»

22/09/2021

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՎՈւԱՄ-ի իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ պահանջել է ՛՛ճնշում գործադրել Հայաստանի վրա՛՛, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նա նշել է, որ ՛՛միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի իր ռեւանշիստական ​​մոտեցումներից եւ փոխարենը օգտվի կայուն խաղաղության եւ զարգացման հնարավորությունից՛՛:

Բայրամովը, մասնավորապես, ասել է. ՛՛Եռակողմ հայտարարությունների լիարժեք կատարմանը, պատերազմի բոլոր հետեւանքների վերացմանը եւ տարածաշրջանի բոլոր երկրների եւ ժողովուրդների բարեկեցիկ ապագայի կերտմանն այլընտրանք չկա՛՛:

Ինչպես շեշտել է Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ միջազգային իրավունքի կիրառումը խաղաղության, անվտանգության եւ զարգացման պայման է. ՛՛Ցավոք, ՎՈւԱՄ-ի անդամ երկրների տարածքներում երկարատեւ հակամարտությունները շարունակում են սպառնալիք հանդիսանալ խաղաղության եւ անվտանգության համար, եւ այդ հակամարտությունները պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքների հիման վրա՛՛: