Ոսկու գները աճում են՝ ներդրողներն փնտրում են անվտանգ ակտիվներ
19/02/2026
Աշխարհի ֆինանսական շուկաներում ոսկու գները շարունակել են աճել և հասել նոր պատմական մակարդակի՝ մեկ ունցիայի համար մոտավորապես 5000 դոլար։ Արժեթղթերի անկայունությունը, աշխարհաքաղաքական լարվածությունը և գլոբալ տնտեսության դանդաղեցման վտանգները ստիպում են ներդրողներին վերագնահատել իրենց ակտիվները և փնտրել ավելի անվտանգ վայրեր՝ իրենց կապիտալը պաշտպանելու համար։
Ֆինանսական փորձագետների գնահատմամբ՝ ոսկին շարունակում է մնալ «անվտանգ ապաստարան»՝ հատկապես այն ներդրողների համար, ովքեր ցանկանում են նվազեցնել արժույթների անկման և շուկայի ցնցումների ազդեցությունը։ Ներդրումային հոսքերը ոսկու շուկա աճում են նաև այն երկրներում, որտեղ տեղի են ունենում տնտեսական կամ քաղաքական փոփոխություններ։