«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ադրբեջանն ու Թուրքիան այսուհետ ևս միշտ միմյանց կողքին կլինեն». հանդիպել են Ալիևն ու Աքարը

05/12/2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է Ալիեւի պաշտոնական կայք, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ինչպես հաղորդվում է՝ պատվիրակության կազմում են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ցամաքային զորքերի հրամանատարը, ռազմածովային ուժերի հրամանատարը եւ ռազմաօդային ուժերի հրամանատարը։

Կողմերը նշել են, որ ՛՛2022 թվականը շատ հաջող տարի է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բարեկամական եւ եղբայրական հարաբերությունների զարգացման առումով: Երկու երկրների միջեւ կապերն ամրապնդվում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական՛՛։

Բացի այդ՝ ընդգծվել է ներկայումս Ադրբեջանում անցկացվող ադրբեջանաթուրքական համատեղ զորավարժությունների մեծ նշանակությունը, եւ այն, որ ՛՛Ադրբեջանն ու Թուրքիան այսուհետ եւս միշտ միմյանց կողքին կլինեն՛՛: