«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եթե ռուսական ԱԹՍ-ները ներխուժեն մեր տարածք, կխփենք դրանք. Հունգարիայի վարչապետ

02/10/2025

Եկեք չկորցնենք ողջամտությունը, Ռուսաստանի բնակչությունը 131-140 միլիոն է, մինչդեռ ԵՄ-ինը ավելի քան 400 միլիոն է։ Այս մասին Harcosok Órája փոդքասթի ժամանակ հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Տնտեսական ցուցանիշներն անհամեմատելի են. Եվրամիության ՀՆԱ-ն Ռուսաստանի համեմատ հսկայական է։ Ռուսաստանի ռազմական ծախսերը կազմում են այն գումարի միայն մի փոքր մասը, որը մենք ծախսում ենք Արևմտյան Եվրոպայում՝ 27 երկրներում միասին վերցրած։

Այսպիսով, մենք ամեն ինչով ավելի ուժեղ ենք։ Ես երբեք չեմ հասկացել, թե ինչու, նույնիսկ եթե մենք ավելի ուժեղ ենք, մարդիկ ասում են, թե թույլ ենք։ Ռուսաստանը չի կարող մեզ վնասել։ Ռուսաստանը մեր համեմատ թույլ է՝ թույլ՝ ռազմական առումով, թույլ՝ տնտեսապես և թույլ՝ բնակչության թվի առումով։ Մենք ավելի ուժեղ ենք։ Մենք պետք է գործենք որպես ուժեղ համայնք»։

Հարցին՝ ի՞նչ կանի Հունգարիան, եթե ռուսական անօդաչու թռչող սարքերը ներխուժեն նրա օդային տարածք, Օրբանը պատասխանել է. «Մենք չենք վախենում։ Անպայման կխփենք դրանք»։