«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

44-օրյա պատերազմի ադրբեջանցի մասնակիցներից մեկն ինքնահրկիզման փորձ է արել

12/09/2022

Ադրբեջանում ինքնահրկիզման փորձ է արել Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Էլնուր Ռուստամովը, տեղեկացնում է haqqin.az-ը:

Նշվում է, որ տուժածը հոսպիտալացվել է մարմնի մակերեսի 70 տոկոս այրվածքներով։ Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություն էր հայտնվել, որ պատերազմի մասնակիցը ինքնահրկիզում է գործել՝ ի նշան Բուզովնայի մունիցիպալիտետի ղեկավարի գործողությունների դեմ բողոքի։