Պենտագոնը՝ Ուկրաինայում Ռուսաստանի պահուստների մասին.
16/05/2022
«Մայիսի 16-ի դրությամբ Ռուսաստանը գումարտակային մարտավարական խմբերի 80 տոկոսին ներգրավել է Ուկրաինայի դեմ պատերազմին։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնյաներից մեկը, փոխանցում է РБК-Украина-ն։
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի աշխատակիցը հայտնել է, որ Ուկրաինայի տարածքում այժմ կռվում է մոտ 106 ռուսական գումարտակային-մարտավարական խմբավորում։ Միաժամանակ, Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նախատեսում էր Ուկրաինայում օգտագործել նման 140 խմբավորում։
Ռուսաստանին մնացել է փոքր քանակությամբ ռազմական ռեսուրս՝ մարտերը շարունակելու համար, ասել է պաշտոնյան։