«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ առաջնորդներն առաջիկա գագաթնաժողովին վեց ամսով կերկարաձգեն պատժամիջոցները Ռուսաստանի դեմ

27/11/2020

Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովին որոշում կկայացնեն Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները վեց ամսով երկարաձգելու մասին: Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է աղբյուրը ԵՄ Խորհրդում եվրոպական երկրներից մեկի պատվիրակությունում:

«Ինչպես սպասվում է, գագաթնաժողովին հակիրճ անդրադարձ կլինի Մինսկի բանակցությունների թեմային (Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ), որի շրջանակներում ղեկավարները քաղաքական որոշում կկայացնեն պատժամիջոցները եւս վեց ամսով երկարաձգելու մասին, քանի որ դրանց իրականացման հարցում էական առաջընթաց չկա»,- ասել է նա: