«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել. Մանրամասներ

03/09/2022

Սեպտեմբերի 2-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել ՉԺՀ-ի հյուսիս - արեւմուտքում՝ Ցինհայի եւ Գանսուի նահանգների սահմանագծին:

Այդ մասին հայտնել Է Հոնկոնգի դիտարանի սեյսմոլոգիական ցանցը, որն ստորգետնյա ցնցումները գրանցել Է տեղական ժամանակով 07:38-ին (Երեւանի ժամանակով 03:38-ին), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կա 10 զոհ, 23 վիրավոր:

Ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Յույմեն քաղաքից (Գանսուի նահանգ) 230 կիլոմետր դեպի հարավ - արեւմուտք սակավաբնակ շրջանում: Օջախի գտնվելու խորությունը չի ճշտվում:

Զոհերի եւ ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: