«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ցուցահանդես-վաճառք Փարիզում՝ արցախցիներին օգնելու նպատակով

16/06/2021

Շվեյցարաբնակ Լեռնային, ֆրանսիաբնակ Աշխենին, Հերմինեին և Ջուլիետին միավորողն Արցախյան երկրորդ պատերազմն էր: Առաջին իսկ օրերից երիտասարդ աղջիկները համախմբվեցին և Արցախյան պատերազմի հետևանքով անօթևան մնացած մարդկանց օգնության ձեռք մեկնելու ծրագիր կազմեցին ու հաջողեցին: Պատերազմից ամիսներ անց Արցախին և Հայաստանին օգնելու իրենց ցանկությամբ վարակեցին 24 կազմակերպության՝ կազմակերպելով հայկական ապրանքների ցուցահանդես-վաճառք: 
Հայկական գրքերի, հայկական խորհրդանիշներով հուշանվերների, Հայաստանում և Արցախում մարդասիրական ծրագրեր իրականացնող ընկերակցությունների, հայ վարպետների ստեղծած զարդերի վաճառքից ստացած գումարի մի մասը բաշխվում է Հայաստանին և Արցախին:
Ֆրանսուհի Ջուլիետը ևս մասնակցում է ծրագրին: Նրա նկարների հերոսը ճամփորդող թռչուն է, որը կերպարանափոխվում է՝ ըստ իր այցելած երկրի: Ջուլիետն իր թռչնին պատկերել է նաև Արցախում` Շուշիում, Ստեփանակերտում և Վանաձորում:
«Ցուցահանդեսում վաճառված նկարների գումարը որոշել եմ նվիրաբերել «Տեղ է քյուլտուղ» ծրագրին, քանի որ նրանք աշխատում են երեխաների հետ և վերակառուցման ծրագրեր են իրականացնում: Հակամարտության և Արցախում իրավիճակի մասին իմացել եմ ընկերներիցս և ցանկացա իմ ներդրումն ունենալ»:
Արվեստագետ Թալիա Դալեքն արցախյան հակամարտության և պատերազմի մասին իմացել է իր հայ ընկերուհուց, որոշել է մասնակցել ծրագրին և իր աջակցությունը հայտնել հայերին:
Ուղղաթիռով թռչելու առաջարկից մինչև սահմանամերձ գոտիներում կամավորական ծրագրերին մասնակցելու ծրագրով ստենդների կողքին է նաև հայ վարպետների ձեռքի աշխատանքները ներկայացնող հայկական ընկերություններից մեկը: Այն այցելուներին առաջարկում է հայկական զարդեր և բարեգործությանը մասնակից դառնալու բացառիկ առաջարկ:
Երկօրյա ցուցահանդեսն անցկացվում էր Փարիզի «Ալեք Մանուկյան» մշակութային կենտրոնում: