«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լավ է ուշ, քան երբեք. Վարդան Ավետիսյան, Պաշտպանության նախարարի խորհրդական, պահեստազորի գեներալ – մայոր, «Պահեստազորի սպաների հայկական միություն» ՀԿ նախագահ

18/07/2020

<p style="text-align: justify;">&laquo;Լավ է ուշ, քան երբեք&raquo; աստվածաշնչյան այս պատվիրանը, ըստ էության, այնքան էլ ուշացած երևույթների, գործողությունների և հայտնությունների համար չէ տիպական ու պետքական, որքան որ, Աստուծո փառքի շնորհներով բազում փրկագործությունների արժանանալու համար է այն անհրաժեշտ ու կարևոր:Եվ, ահա, ժամանակների հարափոփոխ ուղեծիրներում մի նոր կառույցի ի հայտ գալը ու նրանից բխող արժանահավատ գործողությունների մեկնարկը՝ վերոնշյալ պատվիրանի առհավատչյա վկայության մասին է ավետում, որը հայ ժողովրդի նորագույն պատմության վերջին 30-ամյա տարիների ընթացքում թվագրվող առկա իրողություններից է: Խոսքը՝&lt;&lt;Պահեստազորի սպաների համահայկական միության&gt;&gt; հասարակական կառույցի մասին է, որի գոյությունը իրավական առումով՝պետռեգիստրի վավերականությամբ,թվագրվում է տակավին 2015թ. մայիսի 16-ից: Կառույցի ստեղծման գաղափարը ունի նախապատմություն և Խորհրդային Միության փլուզմանը զուգընթաց ու արցախյան պատերազմի հաղթարշավից անմիջապես հետո այն հասունանում, օրեցօր դառնում էր արդիական, որովհետև պահեստազոր արձակվող սպաների հավաքական ներուժը հայրենիքի պաշտպանության համար չափազանց կարևոր է, իսկ ապացույցի առումով՝ անհերքելի: Այս կառույցի ստեղծումը ու նրա դերակատարությունը կարևոր և առանձնահատուկ է նաև նրանով,որ նրա անդամները իրենց պատկառելի կուտակած փորձառության և վաստակի արժանապատվությամբ ի զորու են ոտքի կանգնելու և համալրելու երկրի պահեստազորային ռեսուրսի թվաքանակը (իսկ երկրում և արտերկրում առկա է պատկառելի թվաքանակ)թեպետ, այն պահեստազորի կցագրման հաշվառումից օբյեկտիվ հիմնավորմամբ դուրս է գտնվում: Միության կանոնադրությունը սահմանում է մի շարք առաջնահերթություններ, որոնց գլխավոր նպատակը ուղղված է ինչպես նրա անդամների, այնպես էլ նրանց ընտանիքի անդամների սոցալական, առողջապահական, տնտեսական, գիտակրթական և այլ ոլորտներում նրանց իրավունքների պաշտպանությանը, ի՞նչու ոչ, նաև նրանց հնարավոր օգնություններ և օժանդակություններ տրամադրելուն: Միությունը իր կառուցվածքային բաղադրիչներով հանդերձ՝ իրականացնում է նաև բազմաբովանդակ ռազմահայրենասիրկան միջոցառումներ և տանում է համարժեք գաղափարախոսություն ազգային համերաշխությանը և երկրի ներսում կայունությանը ուղղված հիմախնդիրներում: Ձեռնպահ մնալով քաղաքական նկրտումներից և երկրի ներսում տարվող իրարամերժ տարաձայնություններից, միությունը իր շարքերը համալրելուն զուգահեռ՝խորին հարգանք և ակնածանք է տածում ազգային համերաշխությանը, համահայկական միասնությանը ու միաբանությանը, ինչպես նաև իր յուրաքանչյուր անդամի համար ՀՀ Սահմանադրւթյամբ իրեն վերապահված իրավունքների պաշտպանության ջատագովն է հանդիսանում: Միությունը անընդհատ համալրվում է նոր անդամներով և իր կողմից մշակված հայրենասիրական միջոցառումների ճանապարհային քարտեզով կերտում է նոր կենսագրություն: Վերջին ժամանակներս, միությունը իր կատարած աշխատանքները հանրությանը հավուր պատշաճին ներկայացնելու համար, ինչպես նաև իր կողմից տարվող Հայ Ազգային Գաղափարախոսությունը հանրահռչակելու նպատակով համագործակցության հուշագիր ստորագրեց &laquo;Զորավար Սեպուհ&raquo; պատմաքաղաքական վերլուծական կենտրոն հասարակական կառուցի հետ, դրանով իսկ մուտք գործելով տեղեկատվական գործողությունների բազմաբղետ ոլորտները: Այսուհանդերձ՝Generalnews.am. կայքը սպասարկելու է նաև ՊՍՀՄ գործող առաքելությունը ու մեր համագործակցության հուշագիրը ևս մեկ ապացույց է միության գործունեության ակտիվացման համատեքստում: Կայքը, անշուշտ իր էջերում այսուհետ շարունակելու է անդրադառնալ պահեստազորի սպաների կենսագործունեության հիմնախնդիրներին, ինչպես նաև բարձրաձայնելու է նրանց հանապազօրյա հոգսերից բխող բազմաթիվ խնդիրների մասին: Բարի երթ եմ մաղթում մեր համագործակցությանը:</p>