«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել

02/03/2021

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել:
«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանի մարտի 2-ի նիստի ընթացքում հայտնեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Քիչ առաջ ինձ փոխանցեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գրությունն այն մասին, որ երեք թեկնածուներից մեկը՝ Սամվել Գրիգորյանը, ինքնաբացարկ է հայտնել, ինչն անհնար է դարձնում հարցի քննարկումը, որովհետև Ազգային ժողովը պետք է երեք թեկնածուներից ընտրություն կատարի»,- ասաց Միրզոյանը:
ԱԺ նախագահը նշեց, որ հարցի քննարկումը պետք է հետաձգվի: