«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Տեսանյութ․ Եթե մինչև վաղը ժամը 15։00-ը ճանապարհը չբացեցին, բոլորով բարձրանալու ենք Շուշիի բարձունքը․ արցախցի

23/12/2022

Սիրելի արցախցիներ, մենք հիմա Շուշիի բարձունքում ենք, ներքեւում Ստեփանակերտն է, եկել ենք ռուս խաղաղապահներին ասենք, որ իրենց առաքելությունը կատարեն, ճանապարհը բացեն, մեր անվտանգությունը պահեն: Այս մասին ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց արցախցի մի կին՝ Սոսե Բալասանյանը:

Նա նաեւ հայտարարեց. «Ստացել ենք առաջարկություն, որ կարող են մեզ ուղեկցել, թուրքերի միջով անցնենք, գնանք մեր երեխաներին վերցնենք, նորից վերադառնանք: Մենք չենք համաձայնել, ասել ենք՝ ինչպես ճանապարհը եղել է, մենք անվտանգ երթեւեկել ենք՝ առանց թուրքերի միջով անցնելու, այդ նույն կարգավիճակով համաձայն ենք գնալ-գալ: Սպասում ենք մինչեւ վաղը:

Ձեզնից մի խնդրանք ունեմ, Ստեփանակերտում ապրողներդ մեկ մարդու պես վաղը ժամը 15-ին դուրս գանք հրապարակ: Քանի որ մեր ղեկավարներն անգործ են, լուռ են, մենք 12 օր շրջափակման մեջ ենք, գերու կարգավիճակում: Հավաքվում ենք հրպարակում եւ եթե մինչ էդ ժամը չբացեն ճանապարհը, մենք բոլորով կբարձրանանք այստեղ, հասնենք ռուսների պոստին, թե ռուսների հետ խոսենք, թե թուրքերի հետ խոսենք, պետք է ճանապարհը բացենք: Դա մեր կյանքի ճանապարհն է: Մենք էստեղ ապրում ենք ու ապրելու ենք: Մեկը ես տեղ չունեմ գնալու»: