«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Արցախի ստատուս քվոն պահպանողը ռուս խաղաղապահներն են, ու, հավանաբար, 2025 թվականից հետո այդպես էլ կշարունակվի». արցախցի պատգամավոր

27/06/2022

«Մեդիալաբի» զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանը

Պարոն Դանիելյան, վերջին շրջանում Հայաստանում ներքաղաքական կյանքը լարված է, խորհրդարանական ընդդիմությունը փողոցում Արցախի փրկությանն ուղղված բողոքի ակցիաներ է անում: Արդյոք այդ ակցիաները կօգնեն Արցախի հարցի լուծմանը և ընդհանրապես, ի՞նչ կարծիք ունեք դրա մասին: 

-Արցախի դիրքորոշումը հստակ է` ԱՀ իշխանություը  չի’ խառնվել ու չի’ խառնվում   Հայաստանում կատարվող ներքաղաքական  իրադարձություններին:  Չմոռանանք, որ  Հայաստանում գործող իշխանությունը 2018 թ.-ին հեղափոխության  արդյունքում  եկավ իշխանության`  արտահայտելով ժողովրդի կամքը:  Ամսիներ անց`  2018 թ.-ին  դեկտեմբերին, ԱԺ արտահերթ ընտրություններով իշխանությունը հաստատեց հաղթանկը: Այնուհետև, 44 օրյա պատերազմից հետո,   ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումը տրվեց  2021 թ.-ի ԱԺ արտահերթ ընտրությունով,  որտեղ իշխանությունը կրկին հաղթանակ տարավ: Սա նշանակում է, որ   Հայաստանում իշխանությունը ձևավորվում է ընտրությունների միջոցով, ժողովրդի կամարտահայտմամբ, հետևաբար Արցախից մենք չենք կարող խառնվել այդ պրոցեսներին:  

Իսկ Արցախը փրկելու կարիք ունի՞ : 

Ընդհանրապես, Արցախն այսօր վիրավոր է: 2020 թ.-ի սեպտեմբերի 27 -ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը լրջագույն  հետևանքներն է թողել: Եվ այս պարագայում,  Արցախն ինչպես  Հայաստանի հանրապետության,  այնպես էլ համայն հայության աջակցության կարիքն ունի:  Արցախի հանրապետության ժողովուրդը, նոյեմբերի 9 –ից  հետո, բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնել: Օր առաջ անհրաժեշտ է լուծել  զոհված զինծառայողների և նրանց ընտանքիների անդամների սոցիալական աջակցության հարցերը, բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերդարձը, այսօր մեր առաջնահերթությունը պետք է լինի այն, որ մեր բռնի տեղահանված քաղաքացիները վերադառնան Արցախ, բոլոր պայմանները պետք է ստեղծենք դրա համար, այդ նպատակով բնակարանաշինությունը ակտիվ տեմպերով առաջ է գնում: Արցախի փրկությունը մենք տեսնում ենք Արցախում ապրող արցախցիներով  և Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնականությամբ:  Իհարկե մյուս կարևորագույն խնդիրը շարունակում է մնալ  կոմունիկացիաների  վերականգնումը:   

Ացախի ժողովուրդը ունի սահամանած կարմիր գծեր: Եթե հիշում եք, Արցախի Ազգային ժողով հինգ խմբակցությունները ապրիլի 14-ին հայտարարություն էր արել, որով ընդգծել էինք Արցախի դիրքորոշումը՝ մեզ համար անընդունելի է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում:

Պետք է խաղաղ բանակցությունների միջոցով որոշվի Արցախի կարգավիճակի հարցը ազգերի ինքնորշման հիմնարար սկզբունքով: 

1991 թվականի սեպտեմբերի 2-ին անկախության հռչակագրի և դեկտեմբերի 10-ի հանրաքվեով Արցախի ժողովուրդը որոշել է ինքնորոշվել և ստեղծել է անկախ պետություն: Առաջին պատերազմը մենք հաղթեցինք, որոշակի ստատուս քվո պահպանվեց մինչև 2020 թվականը, և մենք այդ ճանապարհից հետ չենք կանգնելու: 

1992 թվականին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունվել է որոշում, որ Հայաստանի իշխանւթյունները երբեք չեն ստորագրելու որևէ փաստաթղթի տակ, որտեղ Արցախի Հանրապետությունը կլինի Ադրբեջանի կազմում: Մենք ապրիլի 14-ին հայտարարեցինք մեր հստակ դիրքորոշումը, որ Արցախը երբեք ոչ մի կարգավիճակով չի լինի Ադրբեջանի կազմում: Դա հստակ  մեսիջ էր  ուղղված և’ այսօրվա, և’ վաղվա  իշխանություններին:

Դուք ասում եք՝ չենք միջամտում Հայաստանի ներքաղաքական կյանքին, բայց Հայաստանում ակտիվ տարածվում են տեղեկություններ, որ Արցախից գալիս են, մասնակցում ընդդիմության ակցիաներին: Այդ մասին խոսել են նաև իշխանական պատգամավորներ:

 -Հայաստանում ընդդիմության կողմից անցկացվող ակցիներին արցախցիների մասնակությունը դեռ չի խոսում այն մասին,  որ ԱՀ իշխանությունը  միջամտում է ՀՀ ներքաղաքական պրոցեսներին: Ինչպես գիտեք Հայաստանում Արցախից բռնի տեղահանված շուրջ 25 հազար մարդ կա, որոնք տարբեր ձև են տեսնում խնդրի լուծումը:

Յուրքանչյուր մարդ ունի իր դիրքորոշումը, կարծիքն ազատ արտահայտելու իրավունք ունի, որն ամենևին չի նշանակում, որ  Արցախի հանրապետության իշխանությունները ուղղորդում են քաղաքացիներին այս պրոցեսներում: Ես ևս մեկ անգամ շեշտում եմ` ԱՀ իշխանության կողմից  ո’չ նախկինում, ո’չ հիմա, ոչ էլ ապագայում  նմանատաիպ հարցերում ուղղորդում չի կարող լինել, այն պարզ պատճառով, որ Արցախի իշխանությունը ո’չ ուղղակի, ո’չ աննուղղակի ձևով  չի միջամտում Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական պրոցեսներին:

Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները կարո՞ղ է տարածվեն նաև Արցախում, կա՞ նման վտանգ նման ակցիաներ նաև այստեղ տեղի ունենան:

-Այս պահին նման վտանգ չեմ տեսնում: Ուզում եմ հիշեցնել, որ Արցախում   սեպտեմբերի 27-ից գործող ռազմական դրությունը շարունակվում է, ինչը նշանակում է, որ արգելվում են հավաքները:

Բացի այդ, այսօր Արցախում բոլորիս համար  առաջնահերթությունը մեր ժողովրդի  անվտանգությունն է և ոչ թե փողոցային պայքարը:  

Ինչպե՞ս եք տեսնում Արցախի զարգացման տեսլականը՝ հաշվի առնելով, այն, որ պատերազմից հետո երկիրը փաստորեն անկլավային իրավիճակում է հայտնվել: 

-Մեր հիմնական ուղղությունը տնտեսության մեջ ինտենսիվ  գյուղատնտեսության զարգացումն է, որպեսզի կարողանանք հնարավորինս լուծել արցախցիների ներքին շուկայի սպառման հարցը, քանի որ մինչև պատերազմը այդ հարցը լուծում էինք ու դեռ մի բան էլ ավելին, գյուղատնտեսական մի շարք ապրանքներ արտահանում էինք: 

Արցախի զարգացման տեսլականը մենք տեսնում ենք նաև  զգալի ներդրումների միջոցով, որոնք կարող են լինել  ինտեսիվ գյուղատնտեսությունից մինչև բարձր տեղեկատվական տոխնոլոգիաներ:

Ինչ վերաբերում է անկլավի մասին ձեր բնորոշմանը, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կա միջանցք, իրականացվում է ազատ ելումուտ, ինչը ռուսական խաղաղապահ առաքելությունը բարձր մակարդակով ապահովում է: 

Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում ով է պահելու ստատուս քվոն՝ Հայաստա՞նը, Ռուսաստա՞նը:

-Այսօր ստեղծված իրավիճակում այն պահպանողը ռուս խաղաղապահներն են ու հավանաբար 2025 թվականից հետո այդպես էլ կշարունակվի:

Չկա՞ մտավախություն, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և դրա զարգացումները հանգեցնեն նրան, որ Ռուսաստանը հրաժարվի այդ առաքելությունից և ստիպված լինի հեռանալ այս տարածաշրջանից:

-Այս վստահ եմ, որ ռուսական ազդեցությունը չի կարող թուլանալ տարածաշրջանում: Այսօր Արցախի հիմնախնդրի լուծման հետ կապված միակ ձևաչափը Մինսկի խմբի ձևաչափն է, որը ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով որոշակի սառեցված է: Բայց այդ պատերազից հետո, հավանաբար, ֆորմատը նորից կվերականգնվի: 

Պարոն Դանիելյան, Հայաստանում պարբերաբար բանավեճ է ընթանում, թե Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորը չէ, ոմանք էլ հակառակն են պնդում: Այս հարցի շուրջ ի՞նչ կարծիք, ինչ տրամադրություն կա Արցախում:

-Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարաությունից հետո, իհարկե  ռուս խաղաղապահ ուժերը տարածաշրջանում անվտանգության և կայունության  առաջնային երաշխավորն են, բայց Հայաստանը ևս հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am