«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ժամանակ». Գերիների հարազատներին ուղղորդում են. Ով է կոորդինացնում այդ գործողությունները

12/02/2021

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին բավականին ակտիվացել են գերիների ու անհետ կորածների հարազատների բողոքի ակցիաները։ Նախօրեին նրանք Գյումրիում էին ճանապարհներ փակել, երեկ էլ կառավարության դիմաց էին բողոքի ակցիա իրականացնում։

Իհարկե, նրանց թվում կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ակցիաներ են իրականացնում իրենց որդիների վերադարձի կամ հայտնաբերման համար, սակայն նրանց շարքերում կան բազմաթիվ այլ քաղաքացիներ, որոնց որդիները կա՛մ վերադարձվել են, կա՛մ հայտնաբերվել, դիակները ճանաչվել ու հանձնվել են նրանց։ Այդ քաղաքացիները, սակայն, շարունակում են ակցիաներ իրականացնել, քանի որ նրանց ուղղորդում են։

Իսկ ուղղորդողն ու ֆինանսավորողը՝ վերջերս քաղաքականություն մուտք գործելու մասին հայտարարած Արտակ Թովմասյանն է՝ «Դվին» հյուրանոցի սեփականատերը՝ «Դվինի Արտակը»։

Պատահական չէ, որ այդ ակցիաների ժամանակ կարելի է տեսնել «Միասնություն» դաշինքի ղեկավար Արման Վարդանյանին, որն էլ հենց կոորդինացնում է այդ գործողությունները։

Նշենք, որ Թովմասյանի անունը կապվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի հետ»: