«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Քաղաքապետի ընտրությունների և հնարավոր քաղաքապետի մասին. Աշոտ Ներսիսյան

19/09/2023

Երևանի  քաղաքապետի ընտրությունները կայացած փաստ են։ Արդեն սոցցանցերը հեղեղված են դրանց վերաբերյալ  տարաբնույթ հոդվածներով և վերլուծականներով, բնականաբար, տարբեր դիրքերից։ Ընդդիմադիրները դրանց մասնակցության ցածր թվով արդեն կանխատեսում են իշխանությունների  վարկանիշի կտրուկ անկումը և փոփոխությունը, իշխանությունները  առանց ցածր  ձայների  պատճառներին անդրադառնալու, իրենց առաջին տեղը գրավելը, բայց քաղաքապետի պաշտոնն զբաղեցնելու  դժվարությունը, պայմանավորում են Հայաստանում ժողովրդավարության կայացմամբ և այլն։ Փորձենք անաչառության կամ անկողմնակալության դիրքերից վերլուծել տեղի ունեցածի պատճառները և ապա մատուցել  հնարավոր հետևանքները։

Եվ այսպես,

1․ Արդյո՞ք ընտրությունների մասնակացության աննախադեպ ցածր թիվը կարելի է պայմանավորել  իշխանության վարկանիշի կտրուկ  անկմամբ։ Անշուշտ, այո։ Իշխանությունների վարկանիշն ընկել է, բայց միայն դրանով չէ, որ պետք է պայմանավորել այդ թվի ցածր լինելը։ Իշխանության վարկանիշի անկումը մեզ մոտ ուղիղ համեմատական չէ ընդդիմադիրների վարկանիշի բարձրացմանը, որովհետև, եթե այդպես լիներ, ժողովուրդը ավելի ակտիվ կմասնակցեր ընտրություններին՝ իշխանություն զբաղեցնող ուժին չեզոքացնելու համար, որը նշանակում է, որ ակտիվ չմասնակցելու պատճառը պետք է պայմանավորել ոչ միայն իշխանության, այլև ընդդիմադիրների վարկանիշի անկմամբ։ Նորմալ ժողովրդավարական պետություններում  այդպես է։ Ժողովուրդն  ակտիվ պետք է լինի, իշխանությունների վարկանիշի անկման դեպքում, քանի որ նրանցից ազատվելու միակ ճանապարհը ակտիվ մասնակցությունն է ընդդիմադիրներին  իշխանության բերելու համար։ Ուրեմն, մասնակիցների թվի սակավությունը պետք է պայմանավորել  գաղափարական վակուումով, այլընտրանքային քաղաքական ուժերի ծրագրային դրույթների ոչ համոզիչ լինելով և հստակ ու  հավատ ներշնչող հայեցակարգերի բացկայությամբ։  Միակ հստակն է՝  պետք է հեռացնել իշխող ուժին։ Այսպիսով՝ ժողովրդի մասնակցության պասսիվ լինելը պետք է պայմանավորել և՛ իշխանությունների և՛ ընդդիմադիրների ծրագրերի ու գործունեության նկատմամբ վստահության պակասով։

2․ Առհասարակ ժողովրդի լայն զանգվածների անհետաքրքրությամբ, թե Հայաստանի ներքաղաքական կյանքում ինչ է կատարվում։ Իրոք, հազարավորների  չի հետաքրքրում, թե ովքեր պետք է <<գրավեն>> քաղաքապետարանը, որովհետև նրաք տարված են առօրյա խնդիրներով, հանպազօրյա հացի վաստակմամբ և նրանց չի հետաքրքրում, թե  ո՞վ է անցնելու։ Ընդհանրապես, ժողովրդին հիշելը, նրա համար գործելու ձգտումը միայն տեսություններում է արտահայտվում, իսկ գործնականում  նրան  ճիշտ հասկանալը դյուրին խնդիր չէ։ Ժողովուրդը միայն մի բան է ուզում՝  հաց և խաղաղություն, բայց ո՛չ իշխանությունները, ո՛չ ընդդիմությունը դեռևս նրան չեն տալիս իրենց պահանջած հացն ու խաղաղությունը։

3․ Վարչական ռեսուրսների կիրառման ոչ արդյունավետությունը և փողով ընտրության գնալու <<մշակույթի>> հետ նահանջը։ Սա կարող է արտաքուստ տարօրինակ հնչել, բայց իրոք, փողով կարելի էր ներգրավել ավելի շատ մարդկանց։ Իսկ վարչական ռեսուրսները նորմալ չեն գործել։ Հարկավ, սխալ է, որ առհասարակ չեն գործել։ Հնարավոր է նաև, որ վարչապետին որոշ կառույցների ղեկավարներ խաբել  են։ Այնուամենայնիվ, դա ժողովրդավարական համակարգում պետք է բացառվի, բայց մեզ մոտ դրա բացառելու հիմքերը լիովին քանդված չեն։ Դարձյալ հիշենք մեր սիրած աֆորիզմը՝ <<Ինչ  չի անում փողը, անում է շատ փողը>>։

4․ Եթե տուրք տանք դավադրությունների տեսություններին, ապա պետք է պնդենք, որ այս ամենը եղել է ծրագրված։ Բացի, թերևս, << Մայր Հայաստան>> դաշինքից, մնացյալ բոլոր ուժերը կապված են Արևմուտքի հետ, որը չէր կարող անմասն լինել այն գործընթացներից, որոնք կատարվեցին։ Հայկ Մարությանը դեռևս <<Ոչ 150 դրամին>> ակցիաների ժամանակից նախապատրաստվում էր որպես քաղաքական  կադր,  նույն վերաբերում է նաև իշխող ուժի շատ ներկայացուցիչների, իսկ Արամ Սարգսյանն ու Դոգը նույնպես Արևմուտքի կողմում են գտել իրենց  քաղաքական դիրիժորին, թեպետ, որ Դոգի համենայն դեպս մեկ - երկու ելույթներում, որ լսել ենք, դա կտրուկ չի արտահայտվում։ Սա հանուն ճշմարտության։ Բայց դրանով մեր եզրակացությունը չի փոխվում։ Ուրեմն ստացվում է, որ մի նոր խաղ է բեմադրվել, որում  նախպատրաստվում են դերակատարներ առավել լուրջ խաղերի համար, որոնք ծրագրվում են, բայց որոնք դեռ խաղից չեն հանում ՔՊ-ին։

Այս ընտրույթուններն ի՞նչ հետևանքների կարող են հանգեցնել։ Հայկ Մարությանի երեկվա լայվը բավական հետաքրիր էր՝ <<երեք ընդդիմադիր կուսակցույթուններ ընտրեք ինձ առանց կոալիցիոն հուշագրերի, հետագան ընթացքը ցույց կտա>>։ Սա նշանակում էր մերժել Դոգին, որը <<քարը քարի վրա>> չթողելով Մարությանի տեսությունից, հրաժարվեց նրա առաջարկից։ Նա կարծես թե մերժեց Թևանյանին ևս, որը նշանակում է, որ այս երեք ուժերն այլևս չեն միանլու, ինչը ենթադրում է, որ Մարությանը քաղաքապետ չի դառնա։ Մարությանը, չգիտես ինչու ընդդիմություն համարեց Արամ Սարգսյանին։ Ի՞նչ էր սա, քաղաքականությունը չհասկացող անձի խոսք, թե թաքուն ծրագրերից  ակամա արտահոսք։ Բայց սա ժամանակը ցույց կտա։ Հիմա արդյունքում ունենք հետևյալը․

1․ Վարդան Ղուկասյանը չի միանալու Հայկ Մարությանին, որը նշանակում, որ նրա առավելագույն ձայները կարող են հասնել առնվազն 26 – ի, քանի որ այս դեպքում նրան կարող է միանալ միայն Թևանյանը։ Արամ Սարգսյանը  հազիվ թե միանա նրանց։

2․ ՔՊ-ն, որն ունի ձայների մեծամասնություն, եթե նրան չմիանա <<Ազգային առաջընթացը>>, <<Հանրապետություն>> կուսակցությունը  միանալը  միայն նրան ոչ մի օգուտ չի կարող բերել։ Այլ հարց է, որ այն կարողանա պակասող աձանց բերել այլ ճամբարներից, բայց Դոգի և Թևանյանի պարագայում դա անհնար է, չնայած ինչպես հայտնի խոսքն է ասում՝ ոչ մի բանից պետք չէ զարմանալ և  ոչինչ այս աշխարհում, մանավանդ <<Հայաստան աշխարհում>>  չի բացառվում։

Արդյունքում, ներկա զարգացումների դրությամբ Հայկ Մարությանը գրեթե շանս չունի, մյուս ուժերը դաշինք եթե չեն կազմում, էլի  շանս  չունեն, մնում է ՔՊ –ն, որը կարող է, օրինակ, Մարության Հայկից մի քանի ձայներ փախցնել, թե ի՞նչ մեթոդաբանությամբ, դա այնքան էլ կարևոր չէ։ Փաստորեն, քաղաքապետ ունենալու  ռեալ  շանս ունի դարձյալ  ՔՊ –ն, որը հնարավոր է լինի նույն  Մարությանը, կամ էլ  ժողուրդը նորից կգնա ընտրության։ Բայց այս դեպքում, թե ինչպիսին  կլինի մասնակցության թիվը, կախված է փողից և շեֆերի հրահանգներից։ Հարկավ, եթե բացառենք դիրիժորությունը դրսից։

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի  ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյան․