«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ջո Բայդենը շնորհավորանքներ է ստանում աշխարհի տարբեր ծայրերից

08/11/2020

Ամերիկայի Միացյալ Նահանգների 46-րդ նախագահը Ջո Բայդենն է: Նա արդեն շնորհավորանքներ է ստանում աշխարհի տարբեր ծայրերից:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նրա հաղթանակն ԱՄՆ նախագահի ընտրությանը պատմական նվաճում է անվանել: Բայդենին շնորհավորել են Մեծ Բրիտանիան, Եվրամիության երկրները: 

Նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել, որ օրինական առումով հաղթանակն իրենն է, և որ ռեկորդային քվեներ է ստացել այս ընտրությանը, դիտորդներն էլ հնարավորություն չեն ունեցել մտնել ընտրատեղամասեր:

Իսկ 46-րդ նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենն արդեն առաջին ելույթն է ունեցել, խոստացել միավորել բոլոր ամերիկացիներին: Նա ստացել էր 279 էլեկտորատի քվե՝ նախագահ ընտրվելու անհրաժեշտ թվից 9-ով ավելի: