ԱՄՆ-ն ցանկանում է Կենտրոնական Ասիայի երկրներից Հայաստանի և Ադրբեջանի տարածքով նոր ցամաքային երթուղի ստեղծել՝ շրջանցելով Ռուսաստանն ու Չինաստանը. Օ՛Բրայեն
ԱՄՆ-ն ցանկանում է Կենտրոնական Ասիայի երկրներից Հայաստանի և Ադրբեջանի տարածքով նոր ցամաքային երթուղի ստեղծել՝ շրջանցելով Ռուսաստանն ու Չինաստանը։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը․
«Կենտրոնական Ասիայի երկրներն աներևակայելի հարուստ են, և այժմ համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակները Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով են։ Եթե մենք կարողանանք բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով կամ Ադրբեջանով, ապա դրանք շատ ավելի քիչ կախված կլինեն Ռուսաստանից և Չինաստանից»,- նշել է նա՝ ելույթ ունենալով Սենատի արտաքին գործերի կոմիտեում։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի օգնականի տեղակալ Անջալի Կաուրը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը 2025 թվականին ընդլայնված ֆինանսավորման շնորհիվ կարող է «հուսալի այլընտրանք» դառնալ Ռուսաստանին և Չինաստանին Կենտրոնական Ասիայի երկրների համար: