«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Գագիկ Մակարյան. Ապագայում կունենանք թռչնամսի դեֆիցիտ․ «Ա1+»

31/07/2021

«Ա1+» – Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ քովիդի ազդեցությունը տնտեսության վրա շարունակվում է՝ չնայած փոքր տեղաշարժերի։

Մակարյանի խոսքով՝ պանդեմիայի սկսվելուց հետո ամբողջ աշխարհում մատակարարումների հետ կապված լուրջ խնդիրներ են եղել՝ երկրները պարենային անվտանգությունից ելնելով սահմանափակել են շատ ապրանքների արտահանումը. «Մեր հայ ներմուծողները որոշ ժամանակ ճկունություն դրսևորեցին, բերում էին, բայց պրոբլեմները շարունակվում են: Թռչնաբուծարանները Հայաստանում չեն կարողանում զարգանալ, որովհետև նախկինում 1 օրական ճտերը ներմուծում էին Իրանից, իսկ այդ երկիրը արդեն 6 ամսից ավել արգելափակել է 1 օրական ճտերի արտահանումը, և հայկական ընկերությունները կամ դա բերում են Վրաստանից, կամ Ռուսաստանից, բայց հիմա էլ գներն են փոխվել: Այժմ մեր թռչնաֆաբրիկաներում պակասում է հավերի քանակը, քանի որ նոր ճտերով չեն լրացվում: Այսինքն՝ ապագայում կունենանք թռչնամսի դեֆիցիտ, իսկ պետական մակարդակով մեր կառավարությունը չի դիմում Իրանին, որ թեկուզ մի քանի 100 հազար ճտերով օգնի»: