«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջան ժամանած սիրիացի վարձկաններից առնվազն 119-ը սպանվել է, 78-ի մարմինը տեղափոխվել է Սիրիա. թուրքագետ

13/10/2020

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ըստ «Մարդու իրավունքների սիրիական դատարանի» (Syrian Observatory for Human Rights) տվյալների՝ Թուրքիայի օգնությամբ և համակարգմամբ Ադրբեջան ժամանած սիրիացի վարձկաններից առնվազն 119 սպանվել է։ Նշվածներից 78-ի մարմինները արդեն տեղափոխվել են Սիրիա։ Ըստ նույն աղբյուրի՝ առաջիկա ժամերի կամ օրերի ընթացքում ևս մեկ՝ 400 հոգուց բաղկացած վարձկանների խումբ է մեկնելու Ադրբեջան»։