«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն

21/09/2022

Նոյեմբերի 20-ին Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ կկայանան: Այսօր նման հրամանագիր է ստորագրել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու, ինչպես նաև սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու առաջարկությամբ Տոկաևը հանդես էր եկել սեպտեմբերի 1-ին՝ խորհրդարանում ունեցած ելույթում։

Տոկաևը, մասնավորաբար, առաջարկել էր նախագահի լիազորությունները սահմանափակել յոթնամյա ժամկետով՝ առանց վերընտրության իրավունքի։

Սեպտեմբերի 17-ին Ղազախստանի նախագահը ստորագրել էր «Սահմանադրության փոփոխությունների և լրացումների մասին օրենքը»։