«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


«Իմ Արցախ». նոր երգ՝ Մայա Աֆրիկյանի և Հրաչյա Սաֆարյանի կատարմամբ

30/07/2021

Օպերային երգչուհի, երգահան, միջազգային մրցույթների դափնեկիր Մայա Աֆրիկյանը և տաղանդաշատ բարիտոն Հրաչյա Սաֆարյանը ներկայացրել են նոր՝ «Իմ Արցախ» երգը։

Խոսքերի հեղինակը վաստակավոր բանաստեղծ Կորյուն Առաքելյանն է։

Մայա Աֆրիկյանի խոսքով՝ երգը հային ոգի տալու և դժվար օրերը պատվով դիմակայելու ուժ և տրամադրություն տալու համար է։

«Պատերազմի օրերին բոլորս ընկճաղտի մեջ էինք, ես եւ Կորյուն Առաքելյանը մտածեցինք, որ հիմա առավել քան երբևէ հարկավոր է ստեղծել մի երգ , որը կլինի հուսադրող ու գոտեպնդող։Մեր նպատակն է հասարակությանը տալ այն տրամադրությունը, որ պետք է ամուր պահել մեր ոգին»,-նշում է Մայա Աֆրիկյանը