«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեսին գոլը նվիրել է Մարադոնայի հիշատակին (ֆոտո)

29/11/2020

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում «Օսասունային» խփած գոլը «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին նվիրել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, աշխարհի չեմպիոն, արգենտինացի Դիեգո Մարադոնային, որը մահացել է նոյեմբերի 25-ին։

Մեսին գոլից հետո հանել է «Բարսելոնայի» խաղաշապիկը, որի տակ եղել է արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզի» 10 համար խաղաշապիկը։ Այդ ակումբում է Մեսին սկսել կարիերան, իսկ Մարադոնան «Նյուելս Օլդ Բոյզում» խաղացել է կարիերայի վերջում։

Մեսին դեղին քարտ է ստացել այդ դրվագի համար։


 

news.am