«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


«Երփներանգը պարտվեց սեւ ու սպիտակին, պետական գործիչը՝ բլոգերին, իրական Հայաստանը՝ «ֆեյսբուքյան» Հայաստանին». Բագրատ սրբազան

23/11/2020

«Ամեն անգամ խոսելիս պետք է հիշեցնեմ, որ նոյեմբերի տասը մեր օրացույցում պետք է մնա որպես ամոթի ու խայտառակության օր:
Մենք պետք է ընդունենք դա, ոչ թե ընդդիմանանք, ավելին՝ հոխորտանք, վրեժի կոչենք, մարդկանց աջ եւ ձախ մեղադրենք, չընդունենք սեփական մեղքը: Ով ինչպես ուզում է՝ թող ընդունի դա: Ուզում են՝ թող վիրավորվեն, կամ ոչ, մեծ-մեծ խոսեն, ծրագրեր կազմեն, կամ ոչ»,-նոյեմբերի 22-ի քարոզխոսության ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Քարոզխոսությունը հրապարակված է Տավուշի թեմի «ֆեյսբուքյան» էջում:
 

Հիշեցնենք, որ սրբազան հայրը հայտարարել է՝ նոյեմբերի 10-ը մեր օրացույցում պետք է նշվի որպես ամոթի ու խայտառակության օր: