«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Յուրի Մխիթարյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

18/07/2022

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Մխիթարյանը 41 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում կամային հաղթանակ տարավ ադրբեջանցի մրցակցի նկատմամբ եւ դուրս եկավ եզրափակիչ, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։

Նրա հաջորդ մրցակիցը եւս կլինի ադրբեջնացի։ Այս տարիքային խմբում ամեն երկիր կարող է ունենալ 2 մասնակից նույն քաշային կարգում։

52 կգ Դավիթ Սարգսյանը, 62 կգ Սամվել Տերտերյանը և 68 կգ Արթուր Ամոյանը պարտվեցին կիսաեզրափակիչում և կպայքարեն բրոնզե մեդալների համար։