«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտինը հնարավոր է համարել դեպի ԵՄ ուկրաինական հացահատիկի արտահանման սահմանափակումը

07/09/2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հայտարարել է, որ մտադիր է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի հետ քննարկել Ուկրաինայից Եվրոպա հացահատիկի և պարենի արտահանումը սահմանափակելու հնարավորությունը, քանի որ այն չի հասնում դրա կարիքն ունեցող ամենաաղքատ երկրներ, հայտնում է Interfax-ը։

Պուտինն ընդգծել է, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում «87 նավից միայն երկուսն են բեռնվել, որոնցում 2 մլն տոննայի փոխարեն արտահանվել է 60 հազար տոննա պարեն»:

«Ակնհայտ է, որ այս մոտեցմամբ աշխարհում պարենային խնդիրների մասշտաբները, ցավոք, միայն կաճեն, ինչը կարող է հանգեցնել աննախադեպ հումանիտար աղետի»,- ասել է ՌԴ նախագահն ու ընդգծել, որ հարկ է համարում մտածել այդ ճանապարհով հացահատիկի և կոմերցիոն սննդամթերքի արտահանումը սահմանափակելու մասին: