«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանական տանկերը գալիս էին, խփում էինք, նորից էին գալիս. Արայիկ Հարությունյանը պատմեց կոնկետ մի ուղղութամբ հարձակման մասին

28/09/2020

Հակառակորդի հարձակման հիմնական ուղղությունները եղել են հարավային ուղղությամբ՝ Արաքսի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի, ինչպես նաև՝ Թալիշի ու Մատաղիսի, Եղնիկներ հատվածը: Այսօր կեսօրից հետո լայնածավալ հարձակում է սկսվել նաև Մռավի ուղղությամբ, սակայն որևէ հաջողւթյուն չեն արձանագրել: Դիրքային մարտեր են ընթանում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նախագահը կոնկրետ մի դեպքի մասին խոսեց: Խոսքը վերաբերում է Կարախամիլի ուղղությամբ հարձակմանը. «Տասնյակ տանկեր գալիս էին, խփում էինք, նորից գալիս էին: Ինձ թվում է պատճառն այն է, որ երեկ ադրբեջանական զինուժը, իշխանությունները հայտարարել էին, թե գյուղեր են գրավել Ֆիզուլիի ուղղությամբ, ինչն իրականությանը չէր համապատասխանում: Երևի այսօր ավելի քան 50 տանկ ու այլ զրահատեխնիկա են օգտագործել: Մենք կարողացել ենք տասնյակ տեխնիկաներ խոցել»: