«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պակիստանի տարածքի ավելի քան մեկ երրորդը հեղեղումների պատճառով հայտնվել է ջրի տակ

02/09/2022

Պակիստանի տարածքի ավելի քան մեկ երրորդը հայտնվել է ջրի տակ, վկայում են Եվրոպական տիեզերական գործակալության (ЕКА) արբանյակային լուսանկարները, իսկ մահասփյուռ հեղեղումները սպառնում են առաջ բերել կողմնակի աղետներ, տեղեկացրել է CNN-ը։

Պարենի անբավարարություն է սկսվել, ջրի տակ են մնացել միլիոնավոր ակր ցանքատարածություններ, ոչնչացվել են հարյուր հազարավոր գլուխ անասուններ։ Իսկ հումանիտար կազմակերպությունները նախազգուշացնում են վարակիչ հիվանդությունների աճի մասին։

Հունիսի կեսին հեղեղումներից զոհվել է ավելի քան 1 100 մարդ, նրանցից մոտ 400-ը՝ երեխա, միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել հեռանալ իրենց տներից. այսպիսին են Պակիստանի տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչության (NDMA) տվյալները։

Պակիստանը, որն առանց այդ էլ քաղաքական եւ տնտեսական ցնցումների մեջ է, հայտնվել է կլիմայական ճգնաժամի եզրին, որը պայմանավորված է մարդու գործունեությամբ։

Պակիստանում մուսոնների սեզոնը սովորաբար հորդ անձրեւներ է առաջացնում, բայց այս տարին ամենախոնավն էր 1961 թվականից ի վեր, վկայում են Պակիստանի օդերեւութաբանական դեպարտամենտի տվյալները։

Հորդառատ մուսոնային անձրեւները 10 անգամ ավելի ուժեղ են, քան սովորաբար, դրանք հանգեցրել են այն բանին, որ Ինդոս գետը դուրս է եկել ափերից՝ փաստացի տասնյակ կիլոմետրերի լայնություն ունեցող լիճ ստեղծելով, ինչը երեւում է ЕКА-ի օգոստոսի 30-ի լուսանկարից։

Սինդ եւ Բելուջստան հարավային նահանգներում տեղումների քանակը, NDMA-ի տվյալներով, գերազանցել է 500 տոկոսը օգոստոսի 30-ի դրությամբ, ինչը հանգեցրել է գյուղերի եւ ցանքատարածությունների հեղեղման, բերքը ոչնչացել է։