«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զբոսաշրջիկների համար կարանտինը կչեղարկեն

19/09/2020

Հավայան կղզիների իշխանությունները մտադիր էր հոկտեմբերի 15-ից զբոսաշրջիկների համար չեղարկել կարանտինը:  Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեղական իշխանությունները հայտնել են, որ ինքնամեկուսացման պարտադիր պահանջը չեղարկում են այն հյուրերի համար, որոնք կունենան կորոնավիրուսի ախտորոշման թեստ՝ բացասական պատասխանով: Թեստավորումը պետք է կատարվի թռիչքից առաջ՝ 72 ժամվա ընթացքում:

Սկզբում նախատեսվում էր, որ այս մոտեցումը կկիրառվի օգոստոսի 1-ից, սակայն վարակվածների թվի ավելացման պատճառով այն հետաձգվեց: Թեստավորումից բացի զբոսաշրջիկները թռիչքից առաջ պետք է անցնեն բուժզննում:

Հավայան կղզիներում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 10 հազար 946 դեպք, որից 103-ը մահվան ելքով: