
Այսօրվանից սկսվում են մեր զոհված հերոսների հոգեհանգստյան արարողությունները. Խնդրանք՝ բոլորին
29/09/2020
Սիրելի՛ քաղաքացիներ,
Այսօրվանից սկսվում են մեր զոհված հերոսների հոգեհանգստյան արարողությունները տարբեր քաղաքաներում, գյուղերում։
Խնդրանքս է` ուշադիր լինել զոհվածների հարազատներին, գնալ, հարգանքի տուրք մատուցել, ներկա գտնվել և բոլոր հնարավոր միջոցներով աջակից լինել մեր հերոսների ընտանիքներին: