«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Որքա՞ն է իրականում դոլարի փոխարժեը․ սպասվում է սոցիալական ծանրագույն վիճակ․ «Փաստ»

26/11/2020

Ինչպես և կանխատեսել էին մի շարք տնտեսագետներ ու ֆինանսիստներ, հետպատերազմյան շրջանում Հայաստանի առջև միանգամից ծառացան մի շարք խնդիրներ, որոնցից լրջագույնը ներկայումս աչքի զարնող տնտեսական պրոբլեմներն են, այդ թվում՝ դրամի կտրուկ արժեզրկումը։

Նշենք, որ դրամի արժեզրկման գործընթացի որոշակի ակտիվացում էր նկատվել նաև ամռան երկրորդ կեսին, սակայն այն, ինչ տեղի ունեցավ վերջին 3-4 օրվա ընթացքում, շոկային էր Հայաստանի գերզգայուն ու փխրուն տնտեսության համար։ Դոլարի գինը բարձրացավ 25-30 դրամով, ինչը, ըստ մասնագետների, ուղղակիորեն դոմինոյի էֆեկտով հանգեցնելու է ապրանքների 20-25 տոկոսով թանկացմանը։