«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան չի կարող այո ասել Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը

16/05/2022

«Թուրքիան չի կարող այո ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը։ Թող չնեղանան»։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն այս դեպքում չի լինի անվտանգության կազմակերպություն, այլ «կդառնա մի վայր, որտեղ կլինեն ահաբեկիչների բազմաթիվ ներկայացուցիչներ»։

Եթե ​​նույնիսկ Ստոկհոլմն ու Հելսինկին հակաահաբեկչական հայտարարություններ անեն, Անկարան չի կարող հավատալ դրանց»,- Էրդողանի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Նա նաև խորհուրդ է տվել Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակություններին, որոնք երկուշաբթի օրը ժամանելու են երկիր բանակցությունների համար, «չանհանգստանալ»։