«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՐԴՅՈՔ Ե՞ՐԲ ԵՆՔ ՍԹԱՓՎԵԼՈՒ. Աշոտ Ներսիսյան

15/07/2020

<p style="text-align: justify;">Հայ &ndash; ադրբեջանական պատերազմը դեռ չի ավարտվել: Այն կավարտվի միայն այն դեպքում, երբ զինադադարին կփոխարինի խաղաղության պայմանագիրը: Սա դասագրքային ճշմարտություն է: Բայց այդ խաղաղության պայմանագիրը դեռևս հեռավոր երազանք է մնում, որի պատճառներին նախկինում անդրադարձել ենք և մոտ ապագայում դարձյալ կանդրադառնանք: Քանի որ խաղաղությունը հեռու է, եթե ոչ լայնամասշտաբ պատերազմը, բայց դիվերսիաները և ճակատամարտերը ցանկացած պարագայում չեն կարող բացառվել: Երեկվանից կրկին լարված է հայ &ndash; ադրբեջանական սահմանը, բառիս իսկական իմաստով տեղի է ունենում ճակատամարտ: Համաձայն ստացված տեղեկատվության՝ մեր կողմը գտնվում է հաղթական իրավիճակում, գրավվել են դիրքեր, որոնք ունեն կարևոր ստրատեգիական նշանակություն: Չենք կիսի ցանկացած կարծիք, որը կպնդի, որ այս ընդհարումը երկարատև բնույթ կարող է կրել: Բայց կա մեկ ուրիշ, մտահոգիչ բան, որին չենք կարող չանդրադառնալ: Նույնիսկ այս պայմաններում շատերը ներքաղաքական կյանքը լարված պահելու կոչեր են անում: Տարբեր բնույթի քննադատական խոսքեր են հնչեցնում վարչապետի հասցեին, մեղադրում նրան ստեղծված իրադրության համար, Ալիևի հանդեպ մեկ անգամ լոյալ արտահայտվելն են երեսով տալիս, բանակից նոր վերադարձած տղայի հարցն են քննարկում և այլն: Այսինք՝ որոշ ուժեր այս արդեն երկօրյա ճակատամարտը նույնիսկ քաղաքականացնում են, դնում են իշխանության շուտափույթ փոփոխության հարց: Երբեք չենք փորձել գովաբանել իշխանություններին, երբ դրա կարիքը չկա, և եթե քննադատել ենք, արել ենք առողջ, առանց անձնական վիրավորանքների, մեր ըմբռնումների սահմաններում՝ մտահոգ մեր պետականության՝ ամենաբարձր արժեքի անսասանությամբ: Բայց արդյոք այսօր այդ պա՞հն է, երբ որոշ ընդդիմադիր ուժեր՝ ինքնին նպաստելով մեր միջազգային վարկի անկմանը, որոնք առհասարակ պատկերացում չունեն պետություն կամ իշխանություն հասկացությունների մասին, փորձում են պղտորել ժողովրդի խռոված հոգին, պառակտում մտցնել ներքին ճակատում, երբ արտաքին ճակատը նորից վտանգվում է: Հետաքրքիր է, եթե նրանցից շատերն իշխանության ղեկին լինեին, ինչպե՞ս իրենց կդրսևորեին այս պայմաններում: Միգուցե նրանց թվում է, թե եթե բանակցությունները չեն ընթանում նախկինի նման, ապա դրանու՞մ է պետք է փնտրել այս ընդհարման պատճառը: Իսկ ի՞նչ է բանակցությունների ժամանակ նման ընդհարումներ չէին լինո՞ւմ: Կամ իրականում՝ ի՞նչ են տվել այդ բանակցությունները մինչև հիմա. Ո՛չ մի դրական արդյունք: Մինսկի խմբի վրա՞ ենք հույսներս դնում, ՀԱՊԿ- ի թե՞ ռուսների կամ Արևմուտքի: Նրանք հավասարապես դատպարտում են երկու կողմին էլ: Ուրեմն ի՞նչ ենք ուզում՝ իշխանությու՞ն` օգտվելով պատերազմից: Հաստատ դրա ժամանակը չէ: Խաղաղությու՞ն միջնորդավորված բանակցություններից հետո. դրա ժամանակն էլ չէ հաստատ: Մեզ մնում է կայուն պահել ներքին ճակատը և ողջ ուշադրությունը կենտրոնացնել արտաքին ճակատի վրա: Հակառակ դիրքորոշումն այս իրավիճակում վտանգավոր է, էլ չենք ասում կործանարար: Արտաքին ճակատում լիարժեք հաղթելն անհնար է, եթե պառակտված է ներքին ճակատը: Սթափվե՛նք վերջապես:</p> <p style="text-align: justify;">&nbsp;</p> <p style="text-align: justify;">&nbsp;</p>