«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արդարադատության միջազգային դատարանը Երևանին ու Բաքվին մինչև 2025-ի նոյեմբերի 12-ը ժամանակ է տվել

18/11/2024

Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարի` մինչև 2025 թվականի նոյեմբերի 12-ը, ժամանակ է տվել Բաքվին և Երևանին՝ ռասայական խտրականության դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար։ Այս մասին տեղեկանում ենք դատարանի թվիթերյն էջից:

Ինչպես հաղորդվում է՝ խոսքն այն փաստաթղթերի մասին է, որոնցում կողմերը պետք է հերքեն գործի էության վերաբերյալ հակառակ կողմի փաստարկները։

Նշենք, որ Հայաստանը 2021 թվականի սեպտեմբերի 16–ին Միջազգային դատարանում դատական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ՝ համաձայն «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի։ Հայցով Ադրբեջանը մեղադրվում է տասնամյակներ շարունակ հայերի դեմ գործողությունների համար, որոնք ավելի սրվել են 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ։

Նույն թվականի սեպտեմբերի 23–ին Բաքուն հակընդդեմ հայց է ներկայացրել՝ պնդելով, որ Երևանը տարածաշրջանում խտրական գործողություններ է կատարել և շարունակում է դրանք կատարել ադրբեջանցիների նկատմամբ՝ նրանց էթնիկ ծագման պատճառով։

Ըստ դատարանի հաղորդագրության՝ «երկու կողմերն էլ պահանջել են միջանկյալ միջոցների կիրառում, որոնք սահմանում է դատարանը դատավարության ընթացքում լարվածության սրումից խուսափելու համար»:

Նշվում է, որ այդ պահանջները մասամբ բավարարվել են: