ԱՄՆ սենատոր. ԱՄՆ-ը կարող է քննարկել Իրանում ցամաքային գործողությունների տարբերակը
ԱՄՆ դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենտալը հայտարարել է, որ չի բացառվում Իրանի տարածք զորքեր մտցնելու հնարավորությունը՝ ընդգծելով, որ վարչակազմի ռազմավարական նպատակները դեռևս հստակ ձևակերպված չեն։ Նրա խոսքով՝ անորոշ է՝ արդյոք առաջնահերթությունը Իրանի միջուկային ծրագրի լիակատար ոչնչացումն է, հրթիռային կարողությունների սահմանափակումը, ռեժիմի փոփոխությունը, թե տարածաշրջանում ահաբեկչական գործունեության զսպումը։ Այս հայտարարությունը հնչում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից փետրվարի 28-ից իրականացվող հարվածների ֆոնին, որոնք հանգեցրել են ավերածությունների և մարդկային կորուստների։
Ի պատասխան հարձակումների՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Զոհերի թվում են եղել նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մարտի 2-ին հակամարտությանը միացել է նաև «Հեզբոլլահը», ինչից հետո Իսրայելը հայտարարել է կազմակերպության դեմ ռազմական գործողությունների մեկնարկի մասին և զորքեր է մտցրել հարավային Լիբանան՝ ընդլայնելով ռազմական գործողությունների աշխարհագրությունը։
https://thehill.com/policy/defense/5766074-rubio-briefing-senators-iran/