«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանական բանակը հայտնում է Ղարաբաղում մի շարք բարձունքների գրավման մասին

03/08/2022

Ադրբեջանական բանակը պնդում է, որ այսօր իրականացված «Հատուցում» գործողության ընթացքում Ղարաբաղում մի շարք բարձունքներ է գրավել։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը։

«Ադրբեջանցի զինծառայողի մահվանն ի պատասխան  ադրբեջանական բանակը վերահսկողություն է սահմանել Գըրըղգըզ բարձունքի, ինչպես նաև Ղարաբաղի լեռնաշղթայում գտնվող մի քանի այլ բարձունքների նկատմամբ», - պնդում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։

«Գործողության ընթացքում ոչնչացվել են հայկական անօրինական զինված կազմավորումների մի քանի մարտական դիրքեր, ավիացիոն հարված է հասցվել Աղդերեի (Մարտակերտի) շրջանում գտնվող զորամասերից մեկին», - պնդում է պաշտոնական Բաքուն։

«Ռուսաստանցի խաղաղապահների տեղակայման գոտում գործող անօրինական կազմավորումների զինաթափումը պետք է պարտադիր բնույթ կրի», - նշված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։